Թուրքիան ամբողջությամբ կկատարի Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության պայմաններում
Թուրքիան ամբողջությամբ կկատարի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի շփումները նաեւ Մոսկվայի եւ Կիեւի հետ՝ նրանց միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ «Նեղուցների կարգավիճակը (սեւծովյան եւ ոչ սեւծովյան երկրների նավերի անցման կանոնները), որը սահմանվել է կոնվենցիայով, ձեռնտու է բոլոր կողմերին։ Ներկա պայմաններում այս կոնվենցիայից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է սեւծովյան երկխոսությանը, ապա Թուրքիան անում է այն ամենը, ինչ պետք է։ Մենք կշարունակենք մեր երկխոսությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ ու կկատարենք մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջեւ»,- մեջբերում է նախարարին TRT հեռուստաալիքը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ