Անկարայում հայտարարել են, որ Էրդողանը Զելենսկուն «ուղերձ կփոխանցի տարածաշրջանում խաղաղության պահպանման մասին».
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա՝ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար, որոնք «կոչված են նվազեցնելու լարվածությունը Կիեւի եւ Մոսկվայի միջեւ», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
«Էրդողանը Զելենսկուն ուղերձ կփոխանցի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու եւ լարվածության աճն ու թեժ հակամարտությունը կանխելու մասին»,- ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով, նաեւ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այց Թուրքիա՝ ձմեռային Օլիմպիական խաղերից հետո, որոնք փետրվարի 4-20-ը կանցկացվեն Չինաստանում։ «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները արդյունավետ կլինեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից «անխոհեմ կլիներ հարձակվել Ուկրաինայի վրա, եւ այդ դեպքում Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կանի այն, ինչ անհրաժեշտ է»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ