Ուկրաինայում հայ մարշալ Սերգեյ Խուդյակովի մասին գիրք է հրատարակվել
Խարկովցի գրող Սերգեյ Մանուկյանը հրատարակել է «Թռիչք եւ պատիժ» գիրքը՝ մարշալ Սերգեյ Խուդյակովի կյանքի մասին։ Գիրքը պատմում է տասնյակ ու հարյուրավոր կերպարների, նրանց դրամաների ու ողբերգությունների մասին, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Հեղինակը եզակի փաստեր է բացահայտում մարշալ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) կյանքից՝ նրա մանկությունը, ընտանիքը, կյանքի ուղին եւ Ուկրաինայի հետ կապերը։ Ինքը՝ գրող Սերգեյ Մանուկյանը խոստովանում է, որ աշխարհահռչակ մարշալի ճակատագրի գաղտնիքը դեռ մնում է չբացահայտված.
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը բարձր է գնահատում հայոց պատմության եւ մշակույթի հանրահռչակմանը նպաստելու հայրենակիցների պատրաստակամությունը։
Սերգեյ Իշխանի Մանուկյանը պատմաբան եւ լրագրող է, Ուկրաինայի լրագրողների ազգային միության անդամ։ Պարբերական (տեղական եւ կենտրոնական) մամուլում հրատարակվել է ավելի քան 200 հոդված՝ սոցիալ-տնտեսական թեմաներով, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական համալիրի եւ ռազմական պատմության հարցերի վերաբերյալ։ Հրապարակումներ է ունեցել «Զնամյա», «Գիտություն եւ տեխնիկա» ու այլն ամսագրերում։
Նա հեղինակել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական պարգեւները», «Հետաքննությունների դաշնային բյուրո. Ոչ գաղտնի նյութեր», «Փախուստ եւ պատիժ. Մեկ անկման պատմություն» եւ մի քանի այլ գրքեր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...