Թուրքիայի արդարադատության նոր նախարարին կասկածում են «Ալ Քաիդային» զենքի անօրինական մատակարարումների մեջ
Թուրքիայի արդարադատության նոր նախարար Բեքիր Բոզդաղը, որը նշանակվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2022թ. հունվարի 28-ին, 2014թ. գտնվում էր ահաբեկչության դեմ պայքարի գծով դատախազների հետաքննության մեջ՝ «Ալ Քաիդային» օժանդակելու եւ սատարելու համար, տեղեկացնում է NordicMonitor-ը։
Հետաքննությունը Բոզդաղի նկատմամբ սկսվել է Ադանայի, որն այնքան էլ հեռու չէ սիրիական սահմանից, դատախազության կողմից այն բանից հետո, երբ նա ներառվել է Սիրիայում ջիհադական խմբավորումներին զենքի անօրինական մատակարարման հետաքննության մեջ։
Թուրքական հետախուզության (MIT) գործակալների կողմից Անկարայից թուրք-սիրիական սահման հասցված բեռը 2014թ. հունվարի 1-ին առգրավել են տեղի իրավապահ մարմինները, այն հետաքննվում է դատախազության կողմից։
Ապացույցները, թե ինչպես է Բոզդաղը պաշտպանել ջիհադականներին զենքի անօրինական մատակարարումները, հայտնաբերվել են Էրդողանի կառավարության հազարավոր գաղտնիացված փաստաթղթերում։ Չնայած դատախազությունը եւ տեղի իրավապահ մարմինները փնտրում էին արժանահավատ վարկած, որպեսզի բացահայտեն այն, ինչը ենթադրաբար «Ալ Քաիդայի» զենքի խմբաքանակ էր, Էրդողանի կառավարության մերձավոր շրջապատը փորձել է դադարեցնել հետաքննությունը եւ զենքն անխոչընդոտ հասցնել Սիրիա, նշանակման վայր։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում