Շվեյցարիայում դրոնը կարողանում է աղավնիներին տանիքներից քշել
Շվեյցարիայից մասնագետների խումբը ստեղծել է ավտոմատացված համակարգ, որն ինքնուրույն վախեցնում է թռչուններին դրոնների օգնությամբ՝ դրանց վնաս չհասցնելով: Այդ մասին գրում է Վոկրուգ սվետա հարթակը՝ հղում անելով newatlas.com-ին:
Ինժեներները տանիքներին տեսախցիկ են տեղադրել, որը ճանաչում է աղավնիներին, հաշվարկում է դրանց կոորդինատները եւ այդտեղ դրոն է ուղարկում, որն իր աղմուկով քշում է թռչուններին:
Թռչնաբանները գրանցել եւ վերլուծել են աղավիների ակտիվությունը ցերեկային ժամերին առանց դրոնի օգտագործման 21 օրվա ընթացքում եւ դրոնով 5 օրվա ընթացքում: Ստացված տվյալների համաձայն՝ դրոնը նվազեցրել է միջին եւ առավելագույն ժամանակը, որը թռչունների երամներն անցկացրել են տանիքին, ինչը հաստատել է մեթոդի արդյունավետությունը:
Փորձագետների խոսքով՝ աղավնիները մեծ քանակությամբ ծիրտ են թողնում շենքերին, հուշարձաններին եւ դժվարամատչելի վայրերում, ինչպես նաեւ տարածում են հիվանդություններ: Թռչուններին վախեցնելու համար ավելի վաղ առաջարկվել էին փշալարեր, որոնք, սակայն, հարմար չէր փոքր հրապարակներում: Խոշոր տարածքների դեպքում օգտագործում են գիշատիչների ձայները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...