ԱՄՆ-ում ձերբակալել են Բայդենի դեմ մահափորձ պլանավորած տղամարդուն
ԱՄՆ-ում Կանզասի մի բնակիչ կալանավորվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով, գրում է Daily Beast-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերականի տվյալներով՝ կալանավորված Սքոթ Մերիմանը պատմել է, որ Աստված իբր իրեն պատվիրել է գնալ Վաշինգտոն եւ «կտրել օձի գլուխն ազգի սրտում»։
Ինչպես գրում է New York Post-ը, Կանզասի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր Գաղտնի ծառայությանը, որ Մերիմանը զանգահարել է իրենց եւ ասել, որ դեպի Վաշինգտոն տանող ճանապարհին է՝ «նախագահին տեսնելու» համար: Նա իրավապահներին ասել է, որ գնում է Սպիտակ տուն, որպեսզի ասի Բայդենին, որ մարդիկ «հոգնել են երկրի պառակտումից եւ որ նա պետք է Աստծուն վերադառնա»: Մերիմանը նաեւ մի շարք գրառումներ է կատարել ֆեյսբուքյան իր էջին՝ «ավելի սպառնալից արտահայտություններ» օգտագործելով:
Գաղտնի ծառայության աշխատակիցները Մերրիմանին ձերբակալել են չորեքշաբթի օրը ռեստորանի կայանատեղիում, երբ նա ավտոմեքենայով Կանզասից Մերիլենդ էր գնում:
Նրա մոտ հայտնաբերվել է բեռնված պահարան և օպտիկական խողովակ՝ թիրախները դիտարկելու համար։
Ըստ New York Post-ի՝ ուրբաթ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...