ԱՄՆ-ում հայտնել են, թե որն է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նպատակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է պատժամիջոցներ միջոցով թուլացնել Ռուսաստանի արդյունաբերական ներուժը՝ Ուկրաինա ներխուժման դեպքում, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ Փիթեր Հարելը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հիմնական նպատակը միջոցներ ձեռնարկելն է, որոնք ժամանակի ընթացքում կնպաստեն Ռուսաստանի արդյունաբերական ներուժի եւ դրա արդյունաբերական արտադրական հզորությունների կրճատմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նոր սահմանափակումները սովորական ռուս սպառողների դեմ ուղղված չեն:
Նրա խոսքով՝ ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները պետք է կապիտալի արտահոսք, գնաճ հրահրեն, ինչպես նաեւ ստիպեն Ռուսաստանի Կենտրոնական բանկին ֆինանսական աջակցություն ցուցաբերել այլ բանկերին, որպեսզի «Պուտինն առաջին իսկ օրվանից զգա կորուստները»։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան այլ պաշտոնական աղբյուրներ, սահմանափակումները կարող են տարածվել ավիացիայի, ծովային ոլորտի, ռոբոտաշինության, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների եւ պաշտպանական արդյունաբերության վրա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...