Սարիկ Անդրեասյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ՈՒՀԱ-ի «սեւ ցուցակում»
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Teleprogramma.pro-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ուսանողության տարիներ խաղացել ՈՒՀԱ-ում։
Նրա խոսքով՝ հանդես է եկել ղազախական «Կոստանայ» հավաքականում։ Սակայն բարձրագույն լիգա նրա թիմը չի անցել: Իր եղբայրների հետ Մոսկվա տեղափոխվելով՝ նա կազմավորել է ՈՒՀԱ «Իսկական հայեր» թիմը, որը կապ չուներ Ղազախստանի հետ եւ գիշերային ակումբներով շրջագայել էր կարճ ծրագրերով։ «Եվ ահա մի օր մեզ հետ կապվեցին, այսպես ասենք, ՈՒՀԱ-ի ներկայացուցիչներն ու ասացին. «Տղաներ, դուք իրավունք չունեք ՈւՀԱ-ի անվան տակ գումար վաստակել եւ մեզ հետ չկիսվել»։ Իսկ մենք պատասխանեցինք. «Դուք մեզ հեռուստատեսությանբ չեք ցուցադրում չէ՞։ Մենք հանդես չենք գալիս բարձրագույն լիգայում, ինչու՞ պիտի Ձեզ հետ կիսվենք», - հիշել է ռեժիսորը։
Ավելի ուշ ՈՒՀԱ-ի կազմում Անդրեասյանը մեկնել է Սոչի փառատոնի եւ, ըստ նրա, կոլեկտիվը հայտնվել է 1000-ից 20 լավագույնների շարքում: «Այդ մարդիկ հայտնվեցին եւ ասացին. «Տղաներ, դու սեւ ցուցակում եք, չպետք է խաղաք ՈւՀԱ, քանի որ մենք արգելում ենք։ Եվ դուք մեզ հետ չեք կիսվել», - ասել է Անդրեասյանը։
Ընդ որում, կինեմատոգրաֆիստը պնդում է, որ ինքն ուրախ է, որ թիմին հեռացրել են ՈւՀԱ-ից։ «Պետք էր ինչ-որ բանով ապրել։ Եվ, երբ ուսումս ավարտեցի ու մեզ հեռացրին ՈՒՀԱ-ից, ես էլ կենտրոնացա ռեժիսուրայի վրա։ Ահա այսպես էլ մենք սկսեցինք նորից գրել սցենարներ եւ այլն։ Բայց դրանք բարդ տարիներ էին», - եզրափակել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...