ԱՄՆ-ի արեւելքում մոտ 5000 չվերթ է չեղարկվել սպասվող ձյան պատճառով
ԱՄՆ-ում մոտ 5000 չվերթ է չեղարկվել մոտեցող ցիկլոնի պատճառով, որն առատ ձյուն կբերի երկրի Արեւելյան ափին։ Այս մասին են վկայում flightaware.com պորտալում տեղադրված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ օրը, ըստ պորտալի, չեղարկվել է ավելի քան 1400 ներքին եւ միջազգային չվերթ դեպի Միացյալ Նահանգներ կամ հակառակ ուղղությամբ: Շաբաթ օրն արդեն ավելի քան 3300 չվերթ է չեղարկվել։ Միաժամանակ տեղեկատվությունը մշտապես թարմացվում է, հնարավոր է, որ չեղարկված թռիչքների թիվն ավելի շատ լինի։
Սպասվող ձյունն առավելապես կազդի Միացյալ Նահանգների արեւելյան խոշոր քաղաքների օդանավակայանների վրա: Դրանց թվում են Նյու Յորքը, Բոստոնը (Մասաչուսեթս), Վաշինգտոնը, Ատլանտան (Ջորջիա), Շառլոտը (Հյուսիսային Կարոլինա): Եղանակի կանխատեսումների համաձայն՝ ուրբաթից շաբաթ գիշերը եւ հունվարի 29-ի ցերեկը դրանց մի մասում կարող է մինչեւ 45 սմ ձյուն տեղալ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...