Գուայդոն հետաքրքրված է Վենեսուելայի իշխանությունների հետ երկխոսությամբ
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ուրբաթ հայտարարել է, որ շահագրգռված է վերսկսել բանակցությունները հանրապետության իշխանությունների հետ, որոնք անցկացվել են Մեքսիկայում եւ ընդհատվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը եւ մեր միջազգային դաշնակիցների դիրքորոշումը Մեքսիկայում [բանակցային] գործընթացին շուտափույթ վերադառնալու վերաբերյալ՝ համապարփակ համաձայնության հասնելու համար», - գրել է քաղաքական գործիչը Twitter-ում։ «[Բանակցային] գործընթացը վերսկսումից հրաժարվելը բռնապետության վրա միջազգային ճնշման ուժեղացման կհանգեցնի»:
Հունվարի կեսերին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ հույս ունի վերսկսել բանակցություններն ընդդիմության հետ:
Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել Մեքսիկայում 2021 թվականի օգոստոսին՝ Նորվեգիայի միջնորդությամբ։ Առաջին փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ հաստատելով երկխոսության իրենց պատրաստակամությունը։ Ավելի ուշ Մադուրոն հայտարարեց, որ հրաժարվում է շարունակել բանակցություններն ընդդիմության հետ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն պատասխանատվություն չի կրում Վենեսուելայի եւ Կոլումբիայի քաղաքացի Ալեքս Սաաբի առեւանգման համար։ Նրան կալանավորել են Կաբո Վերդեում եւ արտահանձնել ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է Վենեսուելայի բյուջեի միջոցներն ԱՄՆ կառույցների միջոցով լվանալու մեջ։ Կարակասը բողոքել է հայտնել նրա ձերբակալության կապակցությամբ՝ նշելով, որ Սաաբը դիվանագիտական անձնագիր եւ հատուկ բանագնացի կարգավիճակ ուներ:
Չնայած բանակցությունների դադարեցմանը, ընդդիմադիր «Ժողովրդավարական միասնության դաշինքը» մասնակցել է տարածաշրջանային ընտրություններին, որոնք անցկացվել են Վենեսուելայում անցած տարվա նոյեմբերի 21-ին։ Մադուրոյի քաղաքական հակառակորդները նահանգապետի պաշտոններ են ստացել 23 նահանգներից չորսում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...