Թիկնապահը հայտարարել է, որ Նիկի Մինաժի ամուսինը կոտրել է իր ծնոտը
Ռեփեր Նիկի Մինաժի համերգներից մեկի աշխատող թիկնապահը մեղադրել է նրա ամուսնուն՝ Քենեթ Պեթիին, ծեծի ենթարկելու մեջ, գրում է TMZ-ը։
Թոմաս Վիդենմյուլեր անունով տղամարդը պնդում է, որ եղել է թիկնապահական խմբի պետ 2019 թվականի մարտին՝ Գերմանիայում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Նա պնդում է, որ Մինաժը զայրացել է, որ բեմ են թողել երկրպագուին։
Նիկին սկզբում հայհոյել է թիկնապահին, իսկ երկրպագուն արտասվել է։ Վիդենմյուլերը որոշել է խոսել արտիստուհու հետ, իսկ վերջինս սկսել է բղավել։ Իբր նրա վրա նաեւ կոշիկ է նետել։ Ավելի ուշ նրան հանդերձասենյակ է կանչել Մինաժը՝ խոսելու միջադեպի մասին, որտեղ Քենեթ Փեթին հարված է հասցրել թիկնապահի դեմքին՝ կոտրելով ծնոտը։
Տուժածին, իր խոսքով, պահանջվել է ութ վիրահատություն, ծնոտի վրա ստիպված են եղել տեղադրել 5 թիթեղ։ Տղամարդուն դեռեւս վեց վիրահատություն սպասվում է։ Հայցով պատասխանող է նաեւ Նիկի Մինաժը։ Վիդենմյուլերի խոսքով հենց նա է բորբոքել կոնֆլիկտը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...