2018-ին մեր կարողությունները կտրուկ նվազեցին. Կարելի է ասել՝ բանակի վրա որոշեցին PR կազմակերպել. Օհանյան
Բանակն այն կառույցն է, որ իր կազմակերպվածությամբ, կարգապհության մկարդակով առաջինը կարող է, պարտավոր է ոտքի կանգնել, ուղղել իր մեջքը՝ վերականգնելով երբեմնի հաղթանակողի եւ տարածաշրջանում մրցունակբանակ լինելու համբավը: Այս մասին NEWS.am-ի TALK TIME-ի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Բայց այս 44-օրյա պատերազմում այդ միասնականությունը չերեւաց: Պատերազմին զուգընթաց մեր իշխանությունները չկարողացան պետությունը տեղափոխել ռազմական ռելսերի վրա, համախմբել ողջ ժողովրդին ու տանել հաղթանակների: Բանակի թիկունքը բաց մնաց, գոնե անձնակազմով եւ նյութատեխնիկական ապահովման համալրման մասով: 2018-ին մեր բանակի կարողությունները կտրուկ նվազեցին, առաջին հերթին հարված հասցվեց հասարակությանը, հասարակությունը բաժանվեց մասերի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ գործող իշխանությունը հայտարարում է, որ բանակն ամենաշատը զինվել է հենց հեղափոխությունից հետո, Սեյրան Օհանյանն ասաց. «Իշխանությունն առնվազն ճիշտ չի ասում: Եթե իշխանությունը հրավիրի ինձ որեւէ բաց կամ փակ քննարկման նույն ՊՆ-ում, ես կարող եմ ներկայացնել: Չի կարող 27 տարվա աշխատանքը 3 տարվա աշխատանքին համեմատական լինի: Իրենք ուռճացրել են կենտրոնական ապարատը, իսկ մարտական կառույցները, մոբիլիզացիոն կառույցները դրանք կրճատել են: Կարելի է ասել, որ բանակի վրա որոշեցին PR կազմակերպել, այսինքն թիկունքային ապահովումը, սնունդը, հանդերձանքն ավելի կարեւորվեց, քան բանակի պառազինումը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ