Ճապոնիան կկրճատի կարանտինային շրջանը երկիր մուտք գործողների համար
Ճապոնիայի իշխանությունները որոշել են կրճատել երկրում կամ մասնագիտացված հաստատություններում կարանտինի ժամկետը 10-ից 7 օր։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ ուրբաթ տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ համապատասխան միջոցառումներն ուժի մեջ են մտնում հունվարի 29-ից։
Կախված մեկնման երկրում կամ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակից՝ Ճապոնիա ժամանողներն ուղարկվում են հատուկ կարանտինային հաստատություններ, որտեղ նրանք անցկացնում են իրենց մեկուսացման շրջանի մի մասը։ Ռուսաստանից ժամանողների համար այս ժամկետը երեք օր է։
Ներկայումս երկիր կարող են մուտք գործել միայն Ճապոնիայի քաղաքացիները, հավատարմագրված դիվանագետները եւ երկարաժամկետ կամ մշտական բնակության թույլտվություն ունեցող օտարերկրացիները։ Այս դեպքում արդեն տրված երկարաժամկետ վիզաները ենթակա են երկարաձգման։ Չափազանց սահմանափակ վիզաների տրամադրում թույլատրվում է նաեւ այսպես կոչված բացառիկ դեպքերում, այդ թվում՝ մարդասիրական նկատառումներով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...