Ալիեւը հայտարարել է համագործակցության նոր հնարավորությունների մասին «հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո»
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ տեսազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Միկուրիայի՝ «Ադրբեջանը տարածաշրջանային զարգացման կենտրոն եւ տրանսպորտային հանգույց է դարձել։ Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանային համագործակցության, մարդկանց միջեւ շփումների եւ տրանսպորտային կապերի զարգացման համար»։
Ընդգծելով, որ իր շահավետ աշխարհագրական դիրքի, ենթակառուցվածքներում ներդրումների, հարեւան երկրների հետ հաստատված հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանը տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոնն է դարձել է՝ Իլհամ Ալիեւը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները բարենպաստ միջավայր են ստեղծում համագործակցության համար:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ