ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20 000 աշխատանքային վիզա կտա
ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20 000 H-2B վիզա կտա ֆինանսական տարվա առաջին կեսին՝ փորձելով թեթեւացնել աշխատանքային ճգնաժամն ԱՄՆ-ում, տեղեկացնում է Reuters-ը։
Վիզաները նպատակ ունեն օգնել ԱՄՆ գործատուներին, որոնց անդառնալի վնաս կսպառնա, եթե չկարողանան մինչեւ 2022թ. մարտի 31-ը լրացուցիչ աշխատողներ վարձել, ասվում է ներքին անվտանգության եւ աշխատանքի նախարարության հայտարարությունում։
«Մենք գործատուներին տրամադրում ենք ռեսուրսներ եւ աջակցություն, որոնք անհրաժեշտ են նրանց բիզնեսին սատարելու համար՝ ընդլայնելով օրինական ճանապարհները Միացյալ Նահանգներում»,- ասել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։
Լրացուցիչ վիզաները հասանելի կդառնան գործատուներին 2022թ. հունվարի 28-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...