Թուրքական պարբերականը «դավաճանություն» է անվանել Իրանի կողմից գազի մատակարարման դադարեցումը
Թուրքական իշխանամերձ «El-aziz» լրատվական կայքն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող գազի դադարեցման թեմային։ Լրատվականը Իրանի այդ որոշումը «դավաճանություն» է որակել՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան բնական գազի հարցում աջակցություն է ստացել Ադրբեջանից, որին Լեռային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան աջակցել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Իրանը, առանց պատճառի դադարեցնելով գազամատակարարումը դեպի Թուրքիա, հերթական անգամ կրկնեց պատմական իր դավաճանությունը»։
Լրատվականը թեմայի շուրջ զրուցել է Զեքի Գեչքիլի հետ։ Վերջինս էլ ասել է.
«Իրանը զուտ Թուրքիային վատ դրության մեջ դնելու համար է գազի մատակարարումը դադարեցնում։ Այն անվստահելի և դավաճան երկիր է։ Մինչդեռ Թուրքիան ընդդեմ Արևմուտքի արգելանքի որպես աջակցություն իրանական գազ էր գնել։ Շիիական Իրանի ողջ պատմության ընթացքում ընդդեմ իսլամի խաչակիրների (իմա՝ քրիստոնյա աշխարհ-խմբ.) հետ է համագործակցել։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Ղարաբաղում Թուրքիայի հետ պայքարի մեջ է»։
Նշենք, որ որպես գազամատակարարման դադարեցման պատճառ մատնանշվել էին տեխնիկական խնդիրները։ Ըստ թուրքական կողմի պնդումների՝ Իրանից գազի մատակարարման դադարեցումն արդեն մեծ խնդիրներ էին առաջացրել երկրի արդյունաբերության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...