Տպավորություն է` իշխանությունը կազմակերպված տապալեց այսօրվա միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի: Երեկ չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը, որը պետք է կայանար Դվին հյուրանոցում: Պատճառն, ըստ լրատվամիջոցների, այն է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնավորապես, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նախարար Սուրեն Պապիկյանի:
Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ նաև, որ երկրորդ անգամ covid-19 է ախտորոշվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նա ինքնամեկուսացել է: Տպավորություն է, որ իշխանությունը կազմակերպված կերպով տապալեց այսօրվա միջոցառումները: Որպեսզի այս ամենը կազմակերպված դեմարշ չդիտարկվի, ՔՊ-ն չեղարկել է նաև Դիլիջանյան եռօրյա հավաքը, որը ծրագրել էին անցկացնել հունվարի 28-30-ը: Այլևս Դիլիջան մեկնելու կարիք չկա՝ Բանակի օրվա միջոցառումներից խուսափելու հարգելի պատճառ ունեն՝ կովիդը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը