Ղազախստանի խորհրդարանը զրկել է Նազարբաևին Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատ) պատգամավորները լիագումար նիստի ժամանակ հավանություն են տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում (նախագահին կից հանրային խորհրդատվական մարմին) և Անվտանգության խորհրդում։Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Այն մասին, որ մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն էր տվել այդ փոփոխություններին, հունվարի 19-ին հայտնել էր պատգամավոր Կանատ Նուրովը։
Փոփոխություններն ուղղված են Անվտանգության խորհրդի նախագահի և Ժողովրդի ասամբլեայի նախագահի լիազորությունները երկրի նախագահին փոխանցելուն։ Խորհրդարանում քննարկվում է սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը, որոնք թույլ կտան Նազարբաևին պահպանել հանրապետության Սահմանադրական խորհրդի կազմի մեջ մտնելու, ինչպես նաև կառավարությունում և խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը։ Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նազարբաևը նախագահի լիազորությունները վայր է դրել 2019 թվականի մարտի 20-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...