Հայաստանի Հանրապետական կուսակցություն. Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը կվաճառի թուրքերին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը վաճառելու է թուրքերին՝ որպես պահանջ եւ որպես հայկական ինքնության գործոն։ Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ երեկվա ասուլիսի ժամանակ Փաշինյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ իր օրոք Հայաստանը երբեք Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն չի վարի։ Ընդդիմադիրը հիշեցրեց, որ երեկ Փաշինյանը փորձե նույնացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Հայ Դատը, թեեւ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Թուրքիայի նկատմամբ։ «Երրորդ հանրապետության խնդիրն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Փաշինյանը ստեց, երբ ասաց, որ Ցեղասպանության ճանաչումը միշտ էլ սփյուռքի խնդիրն է եղել: Մինչ Երրորդ Հանրապետության ի հայտ գալը միայն Կիպրոսն ու Ուրուգվայն էին ճանաչում Ցեղասպանությունը, այսինքն՝ բացառապես Սփյուռքի ջանքերով»,- հավելեց Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ անկախությունից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 20 պետություն եւ տասնյակ կազմակերպություններ։ «Դա ձեռք է բերվել Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով։ Այսօր եվրոպացի գործընկերները հարցնում են՝ ի՞նչ է լինելու։ Դուք տարիներ շարունակ մեզ համոզում եւ ապացուցում էիք, իսկ հիմա... ես չեմ հավատում, որ հայերը կարող են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը։ Եթե այս անգամ էլ ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա չգիտեմ՝ ինչ կարելի է մտածել բոլորիս մասին»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ