Ջերմոցատերերը՝ լուրջ խնդրի առջև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյուղատնտեսներին մտահոգում է ոչ միայն գազի գնի սպասվող բարձրացումը, այլեւ թուրքական ապրանքների ներկրման արգելքը չերկարացնելը: Չի բացառվում, որ առաջիկայում գյուղատնտեսները սկսեն բողոքի ակցիաներ իրականացնել, ճանապարհներ փակել: Ավելին՝ նրանց խոսքերով՝ այսօր տեղական շուկան ողողված է թուրքական ծագում ունեցող լոլիկով, որն ավելի ցածր գին ունի, քան տեղում աճեցվողը:
«Ճգնաժամ է առաջացնելու, գիշեր-ցերեկ մտածում ենք՝ ոնց ենք վարկերը վճարելու: Չենք քննարկում, թե ինչպես անենք եկամուտ ստանանք, օգուտի մասին արդեն մոռացել ենք, անգամ զրոյականով չենք կարող դուրս գալ, հիմա էլ թուրքական արկղերով լոլիկ են բերում ու վաճառում: Չգիտենք՝ ճանապարհ փակենք՝ հարցը կլուծվի՞. հույս չունենք: Օր ու գիշեր տանջվում ենք, բայց 100 տոկոս վնաս կրում: Արի ու տես, որ մեր կառավարությունը չի արգելում թուրքական լոլիկի մուտքը Հայաստան: Մտածող չկա» ,- «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին գյուղատնտեսները:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ