Երաժշտությունն ազդում է կանանց ընտրության վրա. հետազոտություն
Պարզվում է՝ երաժշտությունը կարող է ազդել կանանց ընտրության վրա:
Ինսբրուկի եւ Վիեննայի ավստրալացի հոգեբանների այս թեմայով հետազոտության արդյունքները հրապարակվել են PLоS ONE-ում, հայտնում է «Լենտան»: Մասնագետների տվյալներով՝ երաժշտության ունկնդրումը կնոջ համար տղամարդու գրավչությունը մեծացնում է:
Հետազոտությանը մասնակցել են երաժշտության նման նախապատվություններով 64 կին եւ 32 տղամարդ: Նրանց համար նվագել են մեղեդիների հատվածներ՝ ըստ հաճելիության եւ դինամիկության կամ բարդության աստիճանի: Այնուհետեւ մասնակիցներին ցույց են տվել հակառակ սեռի՝ դեմքի չեզոք արտահայտությամբ լուսանկարներ: Նրանք պետք է գնահատեին նրանց գրավչությունը եւ ասեին՝ արդյոք պատրաստ են այդ մարդու հետ հարաբերություններ հաստատել:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ երաժշտություն լսելուց հետո կանայք ավելի հաճախ են տղամարդկանց գրավիչ համարել եւ նրանց հետ հանդիպելու մեծ ցանկություն հայտնել: Ըստ որում՝ ավելի բարդ եւ դինամիկ մեղեդիները գրավչության աստիճանը մեծացրել են:
Կանանց գնահատելիս տղամարդկանց վրա երաժշտության ունկնդրումն ամենեւին չի ազդել: Գիտնականների ենթադրությամբ՝ սա պատճառաբանվում է այն հանգամանքով, որ տղամարդիկ են իրենց երաժշտական ունակություններն ավելի հաճախ օգտագործում կանանց գրավելու համար, այլ ոչ թե հակառակը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում