Ամերիկյան մոտ 8500 զինծառայողներ մարտական պատրաստվածության են բերվել՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ կապված
Ամերիկյան մոտ 8500 զինծառայողներ մարտական պատրաստվածության են բերվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է CNN-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախագահ Ջո Բայդենի ցուցումով տեղակայմանը նախապատրաստվելու հրաման է տվել։ Քիրբին ասել է, որ զորքերի տեղակայման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Երկուշաբթի ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը գտնվում է Արեւելյան Եվրոպա ուղարկվելիք հատուկ ռազմական ստորաբաժանումների որոշման վերջին փուլում:
Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի՝ շաբաթ օրը Քեմփ Դեւիդում կայացած ճեպազրույցի ընթացքում Բայդենը բարձրաստիճան զինվորականների հետ քննարկել է Բալթյան եւ արեւելաեվրոպական երկրներում ԱՄՆ զորքերի քանակի ավելացման տարբերակները:
Բայդենն այսօր տեսազանգ կունենա եվրոպացի առաջնորդների հետ, որը Սպիտակ տան կարծիքով՝ վարչակազմի խորհրդակցությունների եւ եվրոպացի դաշնակիցների հետ համակարգման մի մասն է՝ ի պատասխան «ռուսական ռազմական հզորացման աճի»:
Արեւելյան Եվրոպա ռազմական ուժեր ուղարկելու նպատակը դաշնակիցներին զսպող միջոցներ տրամադրելն ու հանգստացնելն է, սակայն որեւէ ենթադրություն չկա, որ ամերիկյան զորքերը կտեղակայվեն Ուկրաինայում կամ կմասնակցեն որեւէ ռազմական գործողության:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...