Բելա Հադիդն առաջին անգամ պատմել է ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին
Ամերիկացի սուպերմոդել Բալա Հադիդը խոստովանել է, որ տառապել է ալկոհոլային կախվածությունից։ 25-ամյա մոդելն այդ մասին պատմել է In Style-ի հետ զրույցում։
«Կար ժամանակ, երբ ես, իսկապես, շատ էի խմում։ Ես պաշտում էի ալկոհոլը, հասել էր նույնիսկ նրան, որ ես սկսել էի չեղարկել ընկերներիս հետ երեկոները՝ իմանալով, որ չեմ կարողանալու վերահսկել ինձ»,- խոստովանել է մոդելը։
Հադիդը հայտնել է, որ կախվածությունը հաղթահարելու հարցում իրեն օգնել է բժիշկը, որը նրան բացատրել է ու ցույց տվել, թե ինչ կործանիչ ազդեցություն է այն ունենում ուղեղի վրա։
«Ես այլեւս ալկոհոլի կարիք չունեմ, քանի որ գիտեմ, որ արդյունքում գիշերվա ժամը երեքին արթնանալու եմ տագնապի զգացմամբ եւ մտածելու եմ այն մասին, թե ինչ եմ ասել ինչ-որ մեկին հինգ տարի առաջ՝ ավագ դպրոցն ավարտելուց հետո։ Ըստ էության, այդ մի քանի ալկոհոլային խմիչքները ոչինչ չեն տալիս, բացի ցավից ու սթրեսից, իսկ դրանցից ստացած հաճույքը վայրկենական է»,- հավելել է աստղը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...