ԵՄ-ն մտադիր է օգնել Ուկրաինային 1.2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթով
Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային օգնել 1.2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթով՝ «Ռուսաստանի հետ հակամարտության հետեւանքները մեղմելու համար», հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է Reuters-ը։
«Հանձնաժողովն 1.2 միլիարդ եվրոյի նոր մակրոֆինանսական արտակարգ փաթեթ է առաջարկում»,- լրագրողներին ասել է ֆոն դեր Լյայենը Բրյուսելում՝ հավելելով, որ փաթեթը բաղկացած կլինի ինչպես շտապ վարկերից, այնպես էլ դրամաշնորհներից:
Նրա խոսքով՝ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը կոչված է «օգնելու Ուկրաինային հաղթահարել հակամարտության պատճառով ֆինանսական կարիքների արագ աճը»։
Նա նշել է, որ ակնկալում է, որ Եվրոպական խորհուրդը, կառավարությունները եւ ԵՄ օրենսդիրները հնարավորինս շուտ կհաստատեն շտապ օգնությունը՝ 600 միլիոն եվրոյի առաջին տրանշն արագ տրամադրելու համար։
Ֆոն դեր Լյայենը կոչ է արել միջազգային գործընկերներին, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, հետեւել նույն մոտեցումներին եւ վերսկսել փոխգործակցությունն Ուկրաինայի հետ:
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովն ինքն այս տարի գրեթե կկրկնապատկի Կիեւին դրամաշնորհների տեսքով երկկողմանի օգնությունը՝ արդեն ծրագրված 160 միլիոն եվրոյին եւս 120 միլիոն եվրո ավելացնելով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...