Իրաքի ուժայինները սկսել են ծավալուն գործողություն երկրի արեւելքում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների
Կիրակի Իրաքի արեւելքում սկսվել է լայնածավալ գործողություն ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների: Այդ մասին հայտնել է Shafaq News լրատվական հարթակը՝ հղում անելով հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կիրակի առավոտյան սկսվել է խոշորամասշտաբ գործողություն Դիյալա նահանգի հյուսիսում անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,-նշել են դրանում: Գործողություններում մասնակցում են բանակային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ուժերը, շիիթական ընդդիմության եւ տեղական ցեղերի մարտիկները: Նրանց աջակցում է երկրի Օդուժը, իսկ ցամաքային արմատականների ենթադրյալ դիրքերի վրա ցամաքային հարձակումն իրականացվում է երեք ուղղությամբ:
Գործողությունն իրականացվում է ի պատասխան Դիյալայում ծայրահեղականների հարձակման, որն ավելի վաղ այս շաբաթ տեղի է ունեցել ԻՊ ահաբեկիչների կողմից: Ինչպես հաղորդվել է նախորդ ուրբաթ, ծայրահեղականների խումբը հարձակվել է Էլ Ազիմի շրջանում բանակային դիրքի վրա, որի հետեւանքով զոհվել է 11 իրաքցի զինծառայող:
2014 թվականի ամռանը գրավել են Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, եւ այն այսպես կոչված խալիֆայության մայրաքաղաք հռչակեցին։ 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ սկսեցին ծայրահեղականների կողմից գրավված տարածքների ազատագրման համար: Իշխանություններն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի մասին հայտարարեցին 2017 թվականի դեկտեմբերին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...