Արքայազն Ուիլյամն ակնարկել է, որ այլեւս չի ցանկանում երեխաներ ունենալ
Հունվարի 20-ին Քեյթը եւ Ուիլյամն այցելել են Clitheroe Community հիվանդանոց: Բժշկական անձնակազմի հետ զրույցից հետո նրանք մեկնել են Լանքաշիրի եկեղեցի, որտեղ զրուցել են կամավորների եւ անձնակազմի հետ։ Դքսուհուն հատկապես հետաքրքրել է Տրուդիի եւ Ալաստեր Բարի ընտանիքը, մասնավորապես՝ նրանց փոքրիկը Անաստասիան։
Քեյթը խնդրել է թույլ տալ փոքրիկին գրկել, իսկ երբ նրան թույլ են տվել դա անել, չի կարողացել թաքցնել իր ուրախությունը։ Նա ժպիտով նայել է երեխային։ Ուիլյամն էլ բաց չի թողել կատակելու հնարավորությունը։ «Կնոջս գաղափար մի տվեք», - երեք երեխաների հոր խոսքը մեջբերում է People պարբերականը։ Նա ակնարկել է, որ դեռ չի ուզում չորրորդ ժառանգորդին։ Իսկ երբ դքսուհին երեխային տվել է ծնողներին, Եղիսաբեթ Երկրորդի թոռը նրանց ասել է. «Նրան (Քեյթ Միդլթոն-խմբ.) Ձեզ հետ մի տարեք»։
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երեք երեխա ունեն՝ 8-ամյա Ջորջը, 6-ամյա Շառլոտան եւ 3-ամյա Լուին։ Ամուսինները համացանցի օգտատերերին հազվադեպ են ուրախացնում ընտանեկան կադրերով եւ գրեթե չեն կիսվում ժառանգների կյանքի պատմություններով՝ փորձելով նրանց զերծ պահել մամուլի ավելորդ ուշադրությունից: Պարզվել է, որ Քեմբրիջի դուքսերն առաջիկայում համալրում չեն նախատեսում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...