Ասում են, որ իրենց օրոք ներգաղթ է, նույն պահին տեղի էր ունենում միտինգ՝ Հայաստանից արտագաղթելու համար․ Միկոյան
Կա սահմանազատումների դրական և բացասական սալդոյի չափում, ըստ որի ՀՀ-ում դրական սալդո գրանցվել է 2004-2005-2006 թվականներին, 2007 թվականին փոքր բացասական սալդո , և 2018-2019-2020 թվականներին։ Ընդհանրապես աշխարհում ընդունված է չափել դրանով՝ սահմանազատումների դրական կամ բացասական սալդոյով։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց»-ի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորներիի այն պնդումներին, թե ներգաղթ գրանցվել է միայն իրենց իշխանության օրոք իսկ Երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանկ հսկայական թվի արտագաղթ է գրանցվել։
«2021 թվականին կատաստրոֆիկ պատկեր է լինելու։ Տվյալ ՔՊ-ական պատգամավորին մի փոքր փորձեցի լսել, նա փորձում է միգրացիայի մնացորդը համեմատել։ Այսինքն, միգրացիայի մնացորդից և դրական և բացասկան սալդոյից է խոսում, դա նույնն է ոնց որ կգ-ն սկսես համեմատել մետրի հետ։ Վերջում եզրակցնում է, որ մի մետր «կալբասը» շատ ավելի լավ է, քան 1կգ-ն։ Այդ դաշտ չեմ ցանկանում մտնել, վիրավորական է ինձ համար, բայց եղել դրական սալդո Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք և իրենց իշխանության առաջին երկու տարին, երրորդը աշխարհը փակ էր, չորրորդը՝ կտեսնենք»,-ասաց Միկոյանը։
Միկոյանի խոսքով, այս պահին Հայաստանում իրավիճակը սարսափելի է, քանի որ մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ փախչում են Հայաստանից։
«Ամենաողբերգականը ոչ թե այն էր, որ այդ մարդիկ փորձում էին թվերը մանիպուլացնում էին կամ փորձում էին կռվել ակնհայտ փաստերի հետ, նույն պահին, երբ իրենք ելույթ էին ունենում ՀՀ պատմության մեջ առաջին անգամ տեղի էր ունենում միտինգ՝ Հայաստանից արտագաղթելու համար ԱՄՆ դեսպանատան դիմաց, դա արդեն ողբերգություն է, իրենք խոսում են, որ իրենց օրոք ներգաղթ է, բայց տեղի է ունենում Հայաստանից փախնելու համար միտինգ։ Գոնե խոսեն այդ թվերից, իրենք ինչ-որ թվերով մանիպուլյացիա են անում։ Ունենք սարսափելի ոչ թե արտագաղթ, այլ՝ փախուստ Հայաստանից»,-նշեց Միկոյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ