Թալինը մնում է չնվաճված
«Հրապարակ» թերթը գրել է․ «Դեկտեմբերի ընտրությունները Թալինում չլուծեցին իշխանության հարցը, համայնքապետ ընտրված Տավրոս Սափեյանը դեռ չի ստանձնել լիազորությունները, չի երդվել, բյուջե, հաստիքներ չեն հաստատվել, եւ հույս էլ չկա, որ մոտ ապագայում կլինի։ Փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից կմեկնարկի ավագանու հերթական նստաշրջանը, մեծամասնություն կազմող ընդդիմադիր ուժերը հակված են բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի քվորում չապահովվի, եւ Սափեյանն ինքնակամ վայր դնի մանդատը։
Երեւանի ավագանու օրինակով, որը պնդում էր, թե մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է ընտրի համայնքապետ։ ՏԻՄ օրենքի համաձայն, 3 ամիս նիստեր չհրավիրելը նոր ընտրությունների հիմք է՝ հաշվարկն սկսվում է դեկտեմբերի 20-ից։ Այսինքն, մարտի 20-ից հետո կառավարությունը կարող է որոշում կայացնել։ Ի դեպ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին նշանակելով՝ Փաշինյանը խնդիր է դրել՝ լուծել Թալինում ստեղծված իրավիճակը, եթե չհաջողվի, գնալ նոր ընտրության եւ, ի վերջո, նվաճել Թալինը»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ