Երբ վերհիշում եմ «Յոժ»-ի հետ հոլովակը կողմ չեմ քվեարկի․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածուին
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՌՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել Պուտինին ու Ռուսաստանին, որովհետև նրանք են պատասխանատու, թե՞ կարծիքը հիմա փոխել է:
Արթուր Մանուկյանն էլ արձագանքեց՝ Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու գերի չէր բերել: «Լրագրողն ինձ ասում է՝ «գերինին ինչո՞ւ չեք բերել», ես էլ ասում եմ՝ սխալ տեղ ես հարց տալիս, մարդը գնացել էր բերելու, չի բերել, գնացեք այդ մարդուն հարցրեք», - պարզաբանեց նախկին պատգամավորը:
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ընդդիմադիրները կողմ չեն քվեարկի իր թեկնածությանը, քանի որ դաշնակցական են, Գեղամ Մանուկյանն ասաց, թե արտագաղթի դեմ հոլովակի համար կողմ կքվեարկեր Մանուկյանի համար, բայց երբ հիշում է «Յոժ»-ի հետ հոլովակը՝ չի քվեարկի:
«Բայց ամենակարևորը չէի քվեարկի գիտե՞ք՝ ինչի համար, որովհետև 2020 թվականից հետո երկիր կորցնելու ցավի հետ կապված որևէ բան չտեսա՝ «քաղաքականությունից դուրս եմ գալու, ներս եմ մտնելու», դրա համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ