Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում
«Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: Խոսենք փաստերով. օրերս Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանին նոր պաշտոն տվեցին՝ նշանակելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ:
Իսկ ինչո՞վ հայտնի դարձավ նա: Փաշինյանը 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Իսկ, ահա, մյուս քննիչը հայտնի Նավոյանն է:
2018թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ կապիտանը, որը, իր խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ