Բայդեն. ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով կհամարվի ներխուժում
Ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով կհամարվի ներխուժում, եւ Մոսկվան թանկ գին կվճարի նման գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է AP-ը։
Սա Սպիտակ տան վերջին փորձն էր՝ պարզաբանելու Բայդենի մեկնաբանությունները մեկ օր առաջ, երբ նա ենթադրում էր, որ Ռուսաստանի «ոչ նշանակալի ներխուժումը» Ուկրաինա կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ավելի կշռադատված պատասխանին:
Բախվելով հանրապետական օրենսդիրների եւ ուկրաինացի պաշտոնյաների քննադատությունների ալիքին՝ Բայդենը փորձել է պարզաբանել իր արտահայտությունները Սպիտակ տան ներքին քաղաքականությանը նվիրված հանդիպման ժամանակ։
«Ես բացարձակապես անկեղծ եմ եղել նախագահ Պուտինի հետ։ Եթե ռուսական ստորաբաժանումները հատեն Ուկրաինայի սահմանը, դա ներխուժում է»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ներխուժումը կարժանանա «կոշտ եւ համակարգված տնտեսական պատասխանի»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...