Աստղագետները հայտնաբերել են հսկայական սև մոլորակ
WASP-12b էկզոմոլոակը իրականում գազային սև հսկա է։ Նման եզրակացության են հանգել աստղագետները՝ Կանադայի Մակգիլի համալսարանից Թեյլեր Բելի ղեկավարությամբ։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է The Astrophysical Journal Letters-ում։
WASP-12b –ը Երկրից 1400 լուսային տարվա հեռավորության վրա է։ Այն գրեթե կրկնակի մեծ է Յուպիտերից ու պտտվում է ծնողական աստղի շուրջ ՝ 0․03 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Այդ մոլորակում մեկ տարին անցնում է մեկ օրվա ընթացքում։ Մոլորակը միշտ մեկ կողմով է շրջված դեպի աստղը։ Այնտեղ ջերմաստիճանը հասնում է ավելի քան երկու հազար աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։
Հետազոտողները հայտնաբերել են, որ գազային հսկան կլանում է նրա մթնոլորտի մեջ հայտնվող լույսի 94 տոկոսը։ Գիտնականների խոսքով՝նման մոլորակները սովորաբար անդրադարձնում են իրենց վրա հայտնվող ճառագայթման 40 տոկոսը։ Սակայն այս մոլորակը չի կարելի համարել լրիվ սև մարմին։ Բարձր ջերմաստիճանի պատճառով այն լուսավորվում է կարմիր գույնով՝ հալչող մետաղի նման։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում