Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների և հյուրատների զարգացմանն ու ծաղկմանը. Նազարյանը՝ նախարարին
Բազմաթիվ տնտեսվարողներ են դիմել ինձ՝ հասկանալու ո՞րն է կառավարության նպատակը հիմնահատակ քարուքանդ անելու այդ ոլորտը, թե ի՞նչ նպատակ են հետապնդում, եթե իրոք նպատակը համավարակի կանխումն է, ապա առաջին հերթին կարգուկանոն պետք է հաստատվեր տրանսպորտում։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Թե դա չի արվում, ուրեմն մնացածը այլ նպատակներ են հետապնդում։ Եվ բոլորը ցանկանում են հասկանալ , թե որն է ձեր սահմանափակումների իմաստը, որը քարուքանդ կանի առանց այն էլ նախկին սահմանափակումներից ուշքի չեկած ոլորտը»,-ասաց Նազարյանը։
Ի պատասխան նախարարը նշեց, թե այդ սահամնափակումներով կանխում են կորոնավիրուսի տարածումը և ցանկանում են չունենալ այնպիսի իրավիճակ, որ ստիպված լինեն գնալու համատարած լոքդաունների։
«Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների և հյուրատների զարգացմանն ու ծաղկմանը, ինչպես Իտալիայում և Ֆրանսիայում։ Դուք հարկ չեք համարել ուսուսմնասիրել եվրոպական փորձը»,- նկատեց պատգամավորը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ