ԱՄՆ-ը ընտրել է Լոս Անջելեսը 2022թ. ամռանը Ամերիկաների գագաթաժողովի անցկացման համար
Ամերիկաների հաջորդ՝ իններորդ գագաթաժողովը, որը 2022թ. հունիսին կանցկացվի ԱՄՆ-ում, տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ)։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է նախագահ Ջո Բայդենը։
«ԱՄՆ-ը կանցկացնի Ամերիկաների իններորդ գագաթաժողովը 2022թ. հունիսին Լոս Անջելեսում»,- ասվում է պետության ղեկավարի գրավոր հայտարարությունում։ Գալիք հանդիպման թեման է լինելու Արեւմտյան կիսագնդի համար «կայուն եւ արդար ապագայի» կառուցումը, նշել է ԱՄՆ նախագահը։ «ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է ողջ աշխարհի [երկրների] ղեկավարների եւ շահագրգիռ կողմերի հանդիպմանը՝ տնտեսական բարգավաճմանը, անվտանգությանը, մարդու իրավունքներին եւ արժանապատվությանը մեր ընդհանուր հավատարմությունը հավաստելու համար»,- ընդգծել է Բայդենը։
Ամերիկաների գագաթաժողովները Արեւմտյան կիսագնդի երկրների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներ են, որոնք անցկացվում են մի քանի տարին մեկ անգամ 35 երկիր միավորող Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) հովանու ներքո։ Ամերիկաների առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել 1994թ. դեկտեմբերի 9-11-ին Մայամիում, Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր։ Այդ ժամանակվանից համաժողովը ոչ մի անգան ԱՄՆ-ում չի անցկացվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...