Արշավ է սկսվել Ռուբինյանի դեմ. կարո՞ղ է դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք.ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը
Արշավ է սկսվել Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի դեմ: ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ սա արշավ է ոչ թե ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանի դեմ, այլ՝ հենց Հայաստանի դեմ.
«Ո՞ւմ է ձեռք տալիս արշավ սկսել Հայաստանի դեմ: Էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից կամ այլ օտարերկրյա ազդեցությունների գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս, օրինակ՝ պատերազմի օրերին ամեն ինչ անել, որպեսզի տանկերը շրջվեն դեպի Երևան: Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից:
Ո՞ւմ է ձեռք տալիս պատերազմից հետո իրենց հետ փոխկապակցված մարդկանց ներկայությամբ ավերել պետական կառույցները, շենքերը և այլն՝ էլ ում, բացի թուրքական կամ ադրբեջանական ազդեցության գործակալներից»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը և հարց ուղղեց ընդդիմադիրներին.
«Ուրեմն ես հարց ունեմ, հարգելի՛ գործընկերներ, կարո՞ղ է դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք: Պատասխանե՛ք այս հարցին: Այն կասկածները, որոնք կան ինձ մոտ, հիմնավոր են նաև հանրության մոտ»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ