Կա՞ ստեղ մեկը, որ ինձ ասի՝ գործակալ. Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց, որ ինքը բավականին համբերատար ու բարեհամբույր մարդ է:
Նա ասաց, թե Ազգային ժողովի դահլիճում իրեն մեղադրել են Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու համար:
«Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան ու ձեր ամբողջ խմբակցություն, ստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնի ու իմ դիմաց ասի, որ ես ազդեցության գործակա՞լ եմ, այդպիսի մարդ այստեղ չկա ու չի կարող լինել», - հայտարարեց Ռուբինյանը:
Նա ընդգծեց, որ ի պատասխան այդ հայտարարության՝ ինքը կարող է մոռանալ իր ամբողջ համբերատարությունն ու բաերհամբույրությունը:
«Ու ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ: Կփորձեմ արխային: Հանգստացեք բոլորդ ու իմացեք՝ որտեղ եք, ինչ եք խոսում ու ում մասին», - ասաց նա:
ԱԺ փոխնախագահը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել խմբակցության անդամներին:
«Ես սա ասում եմ առաջին ու վերջին անգամ», - զգուշացրեց Ռուբինյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ