Նազարբաեւի փեսան հրաժարական է տվել Ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնեկ դստեր` Դինարայի ամուսին Թիմուր Կուլիբաեւը հայտարարել է Ատամեկեն Ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահի պաշտոնից հեռանալու մասին, ասվում է պալատի կայքում նրա հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ Կուլիբաեւը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ ամփոփել արդյունքները։ Նա չի պարզաբանել իր հրաժարականի պատճառը։
Կուլիբաեւը եւ նրա կինը երկրի ամենամեծ բանկի՝ Ղազախստանի ազգային բանկի սեփականատերերն են։ Հունվարի 15-ին Սամրուկ Կազինա ազգային հիմնադրամը հայտնել է Կազտրանսոյլի ղեկավար Դիմաշ Դոսանովի եւ QazaqGaz (նախկին անվանումը՝ ԿազՏրանսԳազ) ղեկավար Քայրաթ Շարիպբաեւի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
Առաջինը Նազարբաեւի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն է, իսկ երկրորդին ղազախական լրատվամիջոցները անվանում են ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի երկրորդ ամուսինը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...