ԵԱՀԿ նախագահը մտադիր է փետրվարի կեսերին այցելել Մոսկվա
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զբիգնեւ Ռաուն ծրագրում է փետրվարի կեսերին այցելել Մոսկվա։ Այս մասին շաբաթ օրը լեհական մամուլի գործակալությանը հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռաուն նախ կայցելի Ուկրաինա եւ ԱՄՆ։ «Եվ հաջորդ ամսվա կեսերին, ամենայն հավանականությամբ` փետրվարի 15-ին, ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մոսկվա կատարած այցը ԵԱՀԿ-ի նախագահի համար նորմալ ընթացակարգ է՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանն այդ կազմակերպության ամենակարեւոր անդամ երկրներից մեկն է»,- ասել է Յասինան։
Ռաուի այցն Ուկրաինա նախատեսված է հունվարի վերջին-փետրվարի սկզբին։ Լեհ նախարարը կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ինչպես նաեւ կայցելի սահմանամերձ շրջաններ՝ տարածաշրջանում ԵԱՀԿ առաքելության աշխատանքի հետ կապված:
Ինչպես նշել է Յասինան, այդ այցից անմիջապես հետո Ռաուն կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նա ընդգծել է, որ հնարավոր են նաեւ նախարարի այլ հանդիպումներ Վաշինգտոնում, սակայն, ըստ մամուլի քարտուղարի, այս այցի մանրամասները դեռ հայտնի չեն:
Բլինքենի հետ հանդիպման ժամանակ, ինչպես ասել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, «կքննարկվեն ԵԱՀԿ-ի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ այն բոլոր վիճահարույց հարցերը, որոնք ծագում են այս պահին՝ դեկտեմբերին եւ հունվարին, Եվրոպայում»։ «Դրանք այն թեմաներն են, որոնք նախարար Ռաուն պարբերաբար շոշափում է պետքարտուղար Բլինքենի հետ իր հեռախոսազրույցներում՝ անվտանգություն, Եվրոպայի պաշտպանություն ագրեսիայից, միջազգային իրավունք եւ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում»,- հավելել է Յասինան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...