Չինաստանը չի աջակցել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին
Չինաստանը դեմ է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին ևժեւ տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտությանը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Վան Ի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ուրբաթ հանդիպել են Չինաստանի արեւելյան Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքում, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են սկսել 25 տարվա ռազմավարական համաձայնագրի իրականացումը։
«Չինաստանը կտրականապես դեմ է Իրանի դեմ անօրինական միակողմանի պատժամիջոցներին, մարդու իրավունքների կիրառմանը քաղաքական մանիպուլյացիաների համար, ինչպես նաեւ Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների ներքին գործերին կոպիտ միջամտությանը»,- ասել է Վան Ին, ում խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը։
Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել Իրանի հետ աջակցել միմյանց կողմերի հիմնական շահերի պաշտպանության, հեգեմոնիզմի ու ուժային քաղաքականության դեմ պայքարում եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի պահպանման եւ միջազգային անաչառության ու արդարության ապահովման գործում։
Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Աֆղանստանի հիմնախնդիրը եւ Իրանի միջուկային խնդրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում