Բրիտանացի պատգամավորը ՀՀ-ին վերաբերող նախաձեռնություններում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել
Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, Ֆերիլ Քլարկը վստահություն է հայտնել, որ նրա նշանակմամբ երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պառլամենտական մակարդակով, զգալիորեն կաշխուժանան։
Դեսպան Ներսեսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆերիլ Քլարկին այս ողջ ժամանակահատվածում հայանպաստ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դեսպանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ է տանելու մի շարք ուղղություններով եւ այդ տեսանկյունից անգնահատելի է լինելու ՄԹ խորհրդարանում մեր բարեկամների օժանդակությունը։
Նշելով, որ իրեն համարում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ, Ֆերիլ Քլարկն ասել է, որ պատրաստ է հնարավորինս ներգրավված լինել Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...