Ալիևը բողոքել է ռուս խաղաղապահներից. «շատ գրգռող պահեր կան»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ որոշ հարցադրումներ կան Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ, և Բաքուն մի քանի անգամ այդ մասին հայտնել է Մոսկվային։ Միևնույն ժամանակ, նա հունվարի 12-ի նախօրեին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նշել է նաև խաղաղապահների «Ադրբեջանի տարածքում» գտնվելու դրական կողմերը և հայտարարել, որ ընդհանուր առմամբ, դրական է գնահատում նրանց գործունեությունը։
«Ինձ թվում է, որ խաղաղապահների գործունեությունը պետք է դիտարկել ավելի լայն պրիզմայով, և, իհարկե, կան շատ գրգռիչ պահեր։ Բայց, միևնույն ժամանակ, անարդար կլինի չհիշատակել նրանց դրական գործառույթները։ Այժմ նրանք կարևոր առաջադրանքներ են կատարում։ Նրանք ուղեկցում են ինչպես մեր զինվորականներին, այնպես էլ բեռների տեղափոխումը Քելբաջարի և Լաչինի շրջաններ։ Եվ, սկզբունքորեն, կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում խաղաղապահների գործունեությունը»,- ընդգծել է Ալիևը։
Բաքուն վրդովված էր Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցից Ստեփանակերտ: Խաղաղապահներն էլ ասել էին, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը սովորական մեքենայով է ժամանել Լեռնային Ղարաբաղ։
«Ես կասեմ այնպես, ինչպես կա՝ դժվար է դրան հավատալ: Այս այցը կազմակերպվել է, քանի որ Պեկրեսը չի կարողացել իր հետ տանել ում ուզում է, նրան ուղեկցել են սահմանափակ թվով մարդիկ»,- ասել է Ալիևը։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցությունից, Իլ դե Ֆրանս մետրոպոլիայի շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը անցյալ ամիս այցելել էր Լեռնային Ղարաբաղ։ Ի պատասխան՝ Բաքուն Փարիզին բողոքի նոտա էր հանձնել՝ կապված Պեկրեսի և նրան ուղեկցող՝ Ֆրանսիայի քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցի» վերաբերյալ։


















































TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ալիևը վիրավորել է խորհրդային համակարգում կարիերա արած իր հոր՝ Հեյդարի հիշատակը. «Кавказарь»
Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև
Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում