Ժոզեպ Բորել. «Հյուսիսային հոսք 2»-ի ճակատագիրը կապված է «ՌԴ եւ Ուկրաինայի միջեւ» ցանկացած պոտենցիալ հակամարտության հետ
«Հյուսիսային հոսք 2» գազատարի ճակատագիրը կապված է «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ» ցանկացած պոտենցիալ հակամարտության հետ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Reuters-ը։
«Անկասկած, այս ենթակառուցվածքի գործունեությունը կախված կլինի Ուկրաինայում իրադարձությունների զարգացումից եւ Ռուսաստանի դիրքորոշումից»,- ասել է նա լրագրողներին Բրեստում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։ «Մենք կարծում ենք, մի կողմից՝ ամեն դեպքում պատժամիջոցներ կիրառել (Ռուսաստանի դեմ), մյուս կողմից՝ բացել ենթակառուցվածքները։ Դա, անկասկած, կապված է Ուկրաինայի ռազմական իրավիճակի հետ, դա ակնհայտ է»։ Սակայն եթե Ռուսաստանը դեէսկալացման գնա, Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ խողովակաշարի բացման որոշումը կլինի գերմանական եւ եվրոպական կարգավորիչների ձեռքում, հավելել է Բորելը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...