Շոյգու. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստանից դուրս կբերվեն մինչեւ հունվարի 19-ը
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը, պլանի համաձայն, դուրս կբերվեն Ղազախստանից մինչեւ հունվարի 19-ը ներառյալ։ Այս մասին հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վաղը 14 ինքնաթիռով դուրս ենք բերում բոլոր ուժերը մեր գործընկերներ Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից, Ղրղզստանից՝ հաշվի առնելով, որ դրանք մոտակայքում են, ապա հինգ օրվա ընթացքում դուրսբերումը կիրականացվի մնացած խաղաղապահ ուժերի օբյեկտների փոխանցմանը զուգահեռ: Մենք նախատեսում ենք ամբողջ աշխատանքն ավարտել 19-ին»,- ասել է Շոյգուն։
Ռուս նախարարի խոսքով՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները պաշտպանության տակ են առել առանձնահատուկ նշանակություն ունեցող 14 օբյեկտ։
ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան թույլ տվեց հանրապետության անվտանգության ուժային կառույցների մոտ 1.6 հազար աշխատակցի ազատել ավազակների դեմ պայքարելու համար, զեկուցել է Շոյգուն։ «Օպերացիայի այս տեմպերի շնորհիվ առաջին օրերին հնարավոր եղավ ազատել Ղազախստանի անվտանգության կառույցների շուրջ 1.6 հազար աշխատակցի, ովքեր ակտիվորեն ներգրավվեցին այդ քաոսը հանրապետություն բերած ավազակների դեմ պայքարում»,- ասել է նախարարը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...