Ալիեւը վճռականությամբ լի է, որպեսզի «թույլ չտա» ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ
Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ Այս մասին, ըստ տեղական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Ես տեղեկատվություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ հիմա նրանք պատրաստվում են հոբելյանական միջոցառումների։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին եւ այս տարի լրանում է նրա 30-ամյակը։ Նրանք հավանաբար զբաղված են այդ միջոցառումների նախապատրաստմամբ։ Բայց եթե կատակը մի կողմ դնենք, կարծում եմ, որ նրանք պետք է իրենց համար օրակարգ ձեւավորեն... Թե նրանք ինչ չպետք է անեն, ես կարող եմ ասել։ Նրանք չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն լուծել ենք այդ խնդիրը։ Եւ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ Ադրբեջանը «կկասեցնի» Ղարաբաղի հարցով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։
Ալիեւն ընդգծել է, որ Մինսկի խումբը «պետք է ընդունի այս իրողությունը եւ իմանա, որ իրենք այլեւս չեն զբաղվելու ղարաբաղյան հարցով»։ «Որովհետեւ մենք դա թույլ չենք տա։ Մենք այդ հակամարտության կողմ ենք եղել։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, եւ մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Հավանաբար, իրենք պետք է մտածեն, թե ինչ անեն»,- ասել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում