Չեմ ծեծելու Նիկոլին, կհերձեմ նրան փաստերով. տղա ե՞ս, արի՛ հրապարակային բանավեճի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը, կաշին փրկելու համար օգտագործում է ալիևյան քարոզչության կեղծ ձևակերպումները, աղավաղում ընդհուպ միջազգային փաստաթղթերը։ «Փաստինֆո»-ի եթերում նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ինչքան «սրիկա» պետք է լինի մարդը, որը սեփական կաշին փրկելու համար սուտ խոսի՝ օգտագործելով ալիևյան քարոզչության ձևակերպումները։ Օրինակ՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկմամբ զբաղվել է Ադրբեջանը»,- ընդգծել է Ա. Աշոտյանն արձանագրելով, որ 1993 թվականից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևեր այլեւս չի ընդունեցին, որովհետև դրանց նպատակը պատերազմը կանգնեցնելն էր, որն էլ ստորագրվեց 1994-ին։
«Այսինքն` եթե Արցախի հարցը, ըստ Նիկոլի, լուծված էր ՄԱԿ-ի ԱԽ պրոադրբեջանական բանաձևերով, բա միջազգային հանրությունը 25 տարի մո՞ւկ էր տշում իր Մինսկի խմբով, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, բա ինչ բանակցություններ էին ընթանում։ Եթե Արցախի հարցով Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթն ըստ Նիկոլի այդքան պրոադրբեջանական էր, բա Ադրբեջանը խի՞ չէր համաձայնվում դրան, խի՞ էր մերժում այդ փաթեթը, խի՞ գնաց պատերազմի, խի՞ ծախսեց միլիարդավոր դոլարներ սպառազինությունների վրա, խի՞ էդքան զոհեր տվեց, և խի՞ էս ամեն ինչը եղավ»,- հայտարարել է գործիչը։
Աշոտյանն առաջարկել է նաև հրապարակել Արցախի բանակացային փաթեթը, ավելին, պատրաստ է հանրային բանավեճի այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բանախոսն անդրադարձել է նաև ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի նշանակմանը, ինչպես նաև արտաքին ու ներքաղաքական կարևորության այլ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ