Բոլոր այս գործընթացները ՀՀ հաջորդ իշխանությունը կարող է չեղյալ համարել․Դավիթ Շահնազարյան
«Այս իրավիճակում գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման, մեծագույն սպառնալիք է ՀՀ-ի համար»,-այս մասին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
Շարունակելով խոսքը նաախոսը նշեց․
«Իրավիճակը կտրականապես փոխվել է պատերազմից հետո։ Պատերազմը չի ավարտվել։ Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ, որոնք փաստացի ընդունվել են ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից։ Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագրը, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախի հանրապետությունը որպես Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչել ու հրաժարվել Ցեղասպանության հարցից։ Առաջ է քաշվել նաև նոր՝ չորրորդ պայմանը՝ միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը այլ կերպ կոչվում է «Թուրանի միջանցք»,-ասաց Դավիթ Շահնազարյանը ։
Բանախոսն անդրադարձավ նաև՝ սահմանազատման ու սահմանագծման խնդրին, այն համարելով սպառնալիք։ Նա վստահեցրեց, որ գործընթացը երկար չի տևի և արդյունքում Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական սահմանային և մաքսային կետերից կունենանք նաև Երևան-Գորիս ճանապարհի վրա, Տիգրանաշենում, Ոսկեպարի շրջանում։
Երրորդ մեծագույն սպառնալիքը Հայաստանի համար ԱԱԾնախկին տնօրենը համարում է հաղորդակցության ուղիների բացումը։
«Սրա շուրջ կարծես թե արդեն պայմանավորվել են։ Խոսքն այն ուղիների մասին է, որոնք պետք է կապեն Ադրբեջանը Նախիջևանին։ Հայաստանում խոսում են բոլոր կոմունիկացիաների բացման մասին, մինչդեռ Ադրբեջանը դրանք փակում է, վառ օրինակը Գորիս-Կապան ճանապարհահատվածն է, որը մեզ համար զարկերակի նշանակություն ունի։ Անկախ այն բանից, թե այս երեք գործընթացները կհաջողվեն, թե ոչ, Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է անմիջապես դրանք չեղյալ համարել՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքը»,-նշեց Դավիթ Շահնազարյանը։
Թեման մանրամասնում է տեսանյութը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ