Bloomberg. ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ-ին high-tech արտադրանքի մատակարարումը սահմանափակելու հարցը
Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանին բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը սահմանափակելու տարբերակը, եթե նա հարձակվի Ուկրաինայի վրա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմն ուսումնասիրում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի, ինչպես նաեւ ամերիկյան տեխնոլոգիաների կամ ծրագրերի օգտագործմամբ պատրաստված միկրոէլեկտրոնիկայի արտահանման սահմանափակման հարցը։ Բաղադրիչների եւ ապրանքների ցանկը կարող է տատանվել՝ սկսած ավիոնիկայից եւ գործիքներից մինչեւ սմարթֆոններ, խաղային կոնսոլներ եւ հեռուստացույցներ:
Ինչպես նշում է գործակալությունը, այս կերպ ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել իր տեխնոլոգիական առավելությունը, որպեսզի հարված հասցնի Ռուսաստանի ռազմական եւ քաղաքացիական հատվածներին, ինչպես նաեւ տեխնոլոգիական ոլորտում նրա հավակնություններին։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ օրը անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան առաջիկա բանակցություններին նվիրված ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի «ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների» եւ դիվանագիտական հետեւանքների:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...