Ղազախստանում մի քանի ռազմավարական օբյեկտներ ՀԱՊԿ զորախմբի պաշտպանության տակ են հանձնվել
Ղազախստանում մի քանի ռազմավարական օբյեկտներ ՀԱՊԿ զորախմբի պաշտպանության տակ են հանձնվել։ Այս մասին հայտնում է հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի նախագահությամբ տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ, որի ընթացքում զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը։
«Պետության ղեկավարին զեկուցվել է, որ իրավապահ մարմինները եւ զինված ուժերը միջոցներ են ձեռնարկում երկրում կարգուկանոնը եւ օրինականությունը վերականգնելու, մարզերում արտակարգ դրության պահպանումն ապահովելու համար։ Ստեղծվել են անցակետեր, մի շարք ռազմավարական օբյեկտներ փոխանցվել են ՀԱՊԿ անդամ երկրների միասնական խաղաղապահ զորախմբի պաշտպանությանը։ Ուժային կառույցները շարունակում են բնակավայրերի «մաքրումը»։ Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ ահաբեկիչներին հայտնաբերելու եւ կալանավորելու, ապացույցների բազա հավաքելու ու փաստաթղթավորելու եւ համապատասխան փորձաքննություններ իրականացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաեւ, որ ներկայումս հարուցվել է 125 քրեական գործ, ոստիկանություն է բերվել 5800 մարդ, որոնց թվում զգալի թվով օտարերկրացիներ կան։
Նշվել է, որ հանրապետության բոլոր մարզերում իրավիճակը կայունացել է, օպերատիվ իրավիճակի նկատմամբ հսկողություն է սահմանվել, իրավապահ մարմինների կողմից ազատագրվել են նախկինում զավթված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների եւ կենսապահովման համակարգերի աշխատանքը։
Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդգծել է, որ ուժայինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում հասարակական կարգն ու անվտանգությունը լիովին վերականգնելու համար։
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը հանձնարարել է ստեղծել առանձին շրջաններում անկարգությունների հետեւանքների վերացման կառավարական հանձնաժողով, ինչպես նաեւ արագ սկսել Ալմաթիում եւ այլ շրջաններում վարչական շենքերի, սոցիալական եւ կոմունալ օբյեկտների վերականգնման աշխատանքները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...