Ղազախստանում 3706 մարդ են ձերբակալել
Ղազախստանում իրավապահ մարմինները 3 հազար 706 մարդ են ձերբակալել երկրում ծայր առած անկարգությունների կապակցությամբ: Հունվարի 7-ին այդ մասին հաղորդել է «Խաբար-24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ:
Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Խաղաղապահները Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ի առավոտյան սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը մնում է Ալմաթիում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...