Զախարովան մեկնաբանել է Ղազախստանին տրամադրվող ՀԱՊԿ օգնության վերաբերյալ Բորելի խոսքերը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը։
Իր Telegram-ի ալիքում նա աջակցել է Բորելի՝ ծայրահեղականության խրախճանքից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունը: Նրա խոսքով, «օրը երկու անգամ խափանված ժամացույցն էլ է ճիշտ ժամանակը ցույց տալիս»:
Ավելի վաղ Բորելն ասել էր, որ ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստանին տրամադրվող ռազմական օգնությունը մտքեր է առաջացնում իրավիճակների մասին, «որոնց վերաբերյալ հիշողություններից ավելի լավ է խուսափել»։
Զախարովան նաև հեգնանքով է պատասխանել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերին, որը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չգիտի, արդյոք օրինական է եղել երկրում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու Ղազախստանի իշխանությունների խնդրանքը։
Ի պատասխան ռուս դիվանագետը մատնանշել է, որ արդեն սովորական է դարձել, որ Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներ «ամեն ինչ չէ, որ հասկանում են՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան դիրքորոշում»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...